ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Որքանո՞վ են օգտակար էկզոտիկ մրգերը
Երբ տեղական մրգերի սեզոնը չէ, ասպարեզում հայտնվում են էկզոտիկները։ Ինչո՞վ են դրանք օգտակար։ Կարծիք կա, որ դրանց մեջ պարունակվող հատուկ ֆերմենտներն օգնում են նիհարել։
Սկսենք անանասից։ Այն, իսկապես, մեծ քանակությամբ բրոմելայն է պարունակում, որն, ինչպես մինչեւ վերջերս էին կարծում, օգնում է նվազեցնել քաշը։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ֆերմենտը միայն սպիտակուցներն է քայքայում, իսկ ճարպափոխանակության վրա խիստ աննշան չափով է ազդում։ Պատճառն այն է, որ բրոմելայնի մոլեկուլն այնքան մեծ է, որ չի կարողանում աղիքների պատերով արյան մեջ թափանցել, այլ քայքայվում է մի քանի մանր «բեկորների», որոնք կորցնում են իրենց ակտիվությունն ու չեն կարողանում ազդել ենթամաշկային ճարպերի վրա։
Պապայան ջրում լուծվող վիտամիններ եւ հանքային շատ նյութեր է պարունակում։ Նրա բաղադրության մեջ մտնող պապաինը քայքայում է սպիտակուցները, իսկ լիպազների խումբը՝ ածխաջրատներն ու ճարպերը։ Սակայն խնդիրն այն է, որ դրանք քայքայելուց եւ արյան մեջ ներծծվելուց հետո օգտակար ֆերմենտները կորցնում են իրենց ակտիվությունը։ Ամեն դեպքում, պապայան կարող է որպես նիհարելու միջոց ծառայել, եթե այն ուտեք ճաշելուց անմիջապես առաջ։ Այդ դեպքում լիպազները կհասցնեն քայքայել հենց նոր կերած ճարպերը։
Մանգոն, ըստ Կամերունի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության, կարող է ազատել ավելորդ քաշից։ Ճիշտ է, հետազոտության համար օգտագործվել են ոչ թե նրա պտուղները, այլ Աֆրիկայում աճող մանգոյի կոնկրետ տեսակի սերմերի մզվածքը։ Գիտափորձին մասնակցել է ավելորդ քաշ ունեցող 102 մարդ։ 10 շաբաթվա ընթացքում ոմանց տրվել է մրգի մզվածքը, մյուսներին՝ պլացեբոն։ Գիտափորձի վերջում մանգոյի սերմերի մզվածք օգտագործած մարդիկ միջին հաշվով 12,7-ական կիլոգրամով նիհարեցին, միաժամանակ արյան մեջ նվազեց խոլեստերինի եւ շաքարի մակարդակը։ Գիտնականները մանգոյի մզվածքի հետ մեծ հույսեր են կապում, բայց եթե դրանք նույնիսկ արդարանան, մենք երեւի չկարողանանք նիհարել մանգոյի օգնությամբ, քանի որ աֆրիկյան կոնկրետ տեսակի մանգո դժվար թե կարողանանք գտնել։ Ամեն դեպքում, էկզոտիկ մրգերը մեծ քանակությամբ վիտամիններ, հանքային նյութեր ու միկրոտարրեր են պարունակում։ Դրանք հարուստ են C եւ D վիտամիններով, որոնք ամրապնդում են դիմադրողականությունը։
Ամերիկյան բժիշկները համոզված են, որ մանգոյի եւ պապայայի օրական մեկ պտուղ ուտելը բավական է ձմեռային մրսածությունների շրջանում իմունային համակարգն ամրապնդելու եւ սրտային հիվանդությունները կանխարգելելու համար։ P եւ PP վիտամինները (նիկոտինաթթուները) ակտիվորեն պայքարում են աթերոսկլերոզի, հետեւաբար եւ ինսուլտի ու ինֆարկտի դեմ, բարելավում արյան շրջանառությունը։ Նիկոտինաթթվով հարուստ են հատկապես լիչիի պտուղները։ Բետա-կարոտինը նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։ Հետազոտություններից պարզվել է, որ օրական 250 գրամ մանգո, գուավա, ֆազիլիս կամ պապայա օգտագործող կանայք 17%-ով ավելի քիչ են հիվանդանում կրծքի քաղցկեղով։ Բետա-կարոտինի պարունակությամբ առաջատարը մանգոն է, որն այս առումով գերազանցում է նաեւ գազարին։
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն